Վարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել հոգևոր երաժշտության փառատոնին՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, այն տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:

Վարչապետը տիկնոջ հետ շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:

Միջոցառումը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են նաև Արուճի ամրոց, որը կառուցվել է 6-8-րդ դարերի ընթացքում:

Related posts

Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել

Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս

Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը