Վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել․ Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հեռախոսազրույցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրություն է տարածվում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադառնալով՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնության մասին հայտարարությանը։

Նազելի Բադդասարյանը միաժամանակ հայտնել է, որ վարչապետը նախորդ օրվանից պարբերաբար հեռախոսազրույցներ ունեցել է, այդպես էլ չհստակեցնելով, թե որ պետությունների ղեկավարների հետ է հեռախոսազրույցներ տեղի ունեցել։

Նշենք՝ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը տեղեկացրել է, որ Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնությանը։

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ