Վարդենիս-Ճամբարակ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը մահացել է

Հունվարի 11-ին` ժամը 08:18-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծափաթաղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 10 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ավտոմեքենայից մոտ 4 մ հեռավորության վրա գտնվել է վարորդի դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից