«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ կարճատև տեսակցության նպատակով հիմնարկ է այցելելու քաղաքացի և փորձելու է կալանավորված անձին բջջային հեռախոս փոխանցել։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ս․Կ․-ի եղբորը՝ քաղաքացի Ա․Կ․-ին։ Խուզարկության արդյունքում Ա․Կ․-ի մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

Related posts

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ

Հայաստանը ծայրագավառ դարձնելու փորձերն ապարդյուն են. Նազելի Բաղդասարյան