Վատիկանում ընթանում է կոնկլավը

Վատիկանում Հռոմի պապի ընտրությանը մասնակցող կարդինալները մայիսի 7-ի երեկոյան սկսել են քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իտալական հեռուստատեսությունը:

Ավանդույթի համաձայն, կարդինալները փակվել են Սիքստինյան կապելլայում։ Հիմա 133 կարդինալները սկսել են քվեարկության գործընթացը։ Կոնկլավի ընթացքում նրանք որևէ շփում չեն ունենա արտաքին աշխարհի հետ, իսկ կողմնակի անձիք չեն իմանա, թե ինչ է կատարվում մատուռում։ Կարդինալները երդվել են պահպանել գաղտնիությունը:

Քվեարկության արդյունքների մասին հավատացյալները կկարողանան իմանալ ծխից, որը դուրս է գալու Սիքստինյան կապելլայի հատուկ ծխնելույզից. սև ծուխը կհուշի, որ նոր Պապը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակը կվկայի ընտրության մասին:

Մայիսի 7-ին տեղի է ունենալու քվեարկության մեկ փուլ: Եթե ​​նոր Պապ չընտրվի, ապա քվեարկությունը կշարունակվի հաջորդ օրը։

 

Related posts

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից. ԱԱԾ

Բելառուսում մեկնարկում է ԵԱՏՄ նիստը. ՀՀ վարչապետը կմիանա տեսակապով

Մայր Աթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է. Հայկ Կոնջորյան