Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին. Օսթին

Վաշինգտոնի նախաձեռնությամբ Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում տեղի է ունեցել մոտ 40 երկրի ներկայացուցիչների հանդիպումը: Կողմերը քննարկել են Կիևին ռազմական օգնությունը շարունակելու տարբերակները:

Մասնակիցների շարքում եղել են նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին։

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Ուկրաինային պետք է մեր օգնությունը և պետք կլինի, երբ պատերազմն ավարտվի»,- նշել է Պենտագոնի ղեկավարը:

Related posts

Վարդենիսի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

«Ոչ մի բուժաշխատող առանց աշխատանք չի մնալու»․ Ավանեսյանը Գյումրու պոլիկլինիկաների մասին

Պակիստանում ռազմական ավտոշարասյան վրա ահաբեկչական հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել