Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորակը. վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 20-ին` ժամը 06:20-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում, VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Related posts

Այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսության միջով. Միրզոյանը՝ գերիների հարցի մասին

ՀՀ վարչապետը ցավակցել է Իսպանիայի երկաթուղային վթարի զոհերի հարազատներին

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը