Վանաձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 13-ին, ժամը 12։27-ին ահազանգ է ստացել, որ Վանաձորի Միզամի փողոցի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ջ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

Related posts

Միքայել Սրբազանը մեքենայի մոտից Կաթողիկոսի հետ վերադարձավ Վեհարան

Նիկոլ Փաշինյանը առաջիկայում ասուլիս կտա

ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան, դուռը կողպել. իրավիճակը մնում է ծայրահեղ լարված