Վաղարշակ Հարությունյանը և Յուրի Վորոբյովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցեր

Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հունիսի 24-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ՝ հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի շրջանների միջև կապերի զարգացման հետ կապված հարցեր:

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ աշխատանքի շարունակման կարևորությունը:

Նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա հուլիսին Կրասնոյարսկ քաղաքում:

 

Related posts

Տնակային խնդիրները՝ դեռ չլուծված

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ