Վահրամ Դումանյանը մասնակցել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» ֆորումին

Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» (Россия-спортивная держава) 9-րդ ֆորումը, որին ի թիվս տարբեր երկրների մարզական պատասխանատու պաշտոնյաների՝ հրավիրված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Սեպտեմբերի 8-10-ն անցկացվող այս լայնածավալ միջոցառման շրջանակում նախատեսված են կլոր սեղաններ, նիստեր, գիտական ​​կոնֆերանս, ցուցահանդես, որոնց ընթացքում քննարկվում են պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի, ֆիզկուլտուրայի ոլորտի ներկայիս մարտահրավերները և զարգացման հեռանկարները:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է ֆորումի առաջին օրվա միջոցառումներին, գործընկերների հետ քննարկել ոլորտի զարգացումներին և հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Վահրամ Դումանյանը նաև ներկա է եղել «Ժամանակակից սպորտ. նորարարություններ և հեռանկարներ» խորագրով ցուցահանդեսին, որը ներառում է բազմաթիվ տաղավարներ, այդ թվում՝ «Սպորտ, գիտություն և կրթություն», «Սպորտային օբյեկտների նախագծում և կառուցում», «Սպորտային սարքավորումներ», «Մանկապատանեկան սպորտ» և այլն: Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին և նախագծերին:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից