Վահան Տերյանի ցուցասրահը Ջավախքում նոր շունչ է ստանում

Ջավախքի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանն է, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Հարեւանությամբ գտնվում է թանգարանի ցուցասրահը, շինարարական գործիքներն ու նյութերը հուշում են՝ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: ՋԱՀ -ի ջանքերով գտնվել են բարերարներ, որոնք ֆինանսավորել են, որպեսզի ցուցասրահը ոտքի կանգնի: 2019թ. Տերյանական օրերի ժամանակ ՋԱՀ-ի կողմից խոստում է տրվել, որ ցուցասրահն ու տուն-թանգարանը ոտքի են կանգնեցնելու. չնայած 2020-ը հեշտ տարի չէր, բայց ՋԱՀ-ը խոստումից հետ չի կանգնել:  Հուլիսի 25-ին ցուցասրահը կբացի իր դռները ջավախքեցիների ու բոլորի առաջ, ինչն էլ, ըստ նախաձեռնողների, նոր տուրիստական հոսք է խոստանում դեպի Գանձա:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում