Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

Սյունիքի մարզ այցի շրջանակում հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։

Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։

Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։

Related posts

Երևանում ազգականների վեճը վերածվել է ծեծկռտուքի․ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, կան ձերբակալվածներ

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

Քնի ժամին անչափահասին նկատել է միջանցքում, հրելով տեղափոխել խմբասենյակ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել․ «Զատիկ»-ի դաստիարակի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է