Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։ ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։

Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:

Related posts

ՇՄ համայնքները թերակատարում են սեփական եկամուտների հավաքագրումը

Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ