Սևանա լճի մակարդակն իջել է

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.54մ (22.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 37սմ-ով։

Այս մասին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ 178.136մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի սեպտեմբերի 16-22-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 0.423մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ 131.038մլն.մ³:

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան