Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ Լարսի փակումը պայմանավորված է տեղումներով ստեղծված արտակարգ դրությամբ։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին, որոնք, սակայն, հնարավոր չի լինի իրականացնել ավտոճանապարհի փակ լինելու պատճառով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում (մառախուղ է) և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Related posts

Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվող վարորդների թիվը շարունակում է աճել

Ռուսաստանում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա

Կասեցվել է «Տորնադո» ՍՊԸ-ին պատկանող շարժական լցակայանի գործունեությունը