Ստեփանակերտում բլոկ-մոդուլային քաղաք է տեղակայվել ռուս խաղաղապահների համար

Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը, որը նախատեսված է 250 ռուս խաղաղապահի տեղակայման համար:

Ներկայում ավարտվում են քաղաքի ինժեներական սարքավորումների շահագործման հանձնելու աշխատանքները:

Բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզադահլիճ, սպայական տուն, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, շտաբ-գրասենյակ, պահեստ, ճաշարան, խոհանոց, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ, զենք և ինժեներական սարքավորումներ պահելու սենյակ:

ԲՄՔ-ն լիարժեք օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսաապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրականություն, ինքնավար ջեռուցում, լոգարան, ջրամատակարարում, ջրահեռացում), հագեցած են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ) և կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է