Սպիտակում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա. նրա վիճակը ծանր է

Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում ​շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել ​մարմնական բազմաթիվ ​ վնասվածքներ։ Մասնավորապես՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։ Այդ մասին ասված է Սպիտակի ԲԿ-ի Ֆեյսբուքի էջում:
«Երեխան հիվանդանոց է ընդունվել լաթաձև պատռվածքներով՝  ծայրահեղ ծանր վիճակում։ ​Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը, մայրապետից մինչև վիրաբուժական թիմ, շարունակում են պայքարել​ երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Երեխայի՝ հիվանդանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ​ևս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ ​
Փոքրիկի առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- նշված է գրառման մեջ։

 

Related posts

ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ