Սպանություն Շիրակի մարզում․ կասկածյալը դիմել է փախուստի

Շիրակի մարզում՝ Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում հերթական սպանությունն է տեղի ուենցել՝ օգոստոսի 9-ի երեկոյան։ «Այսօր» լրատվականի տեղեկություններով Մարմաշեն բնակավայրի երիտասարդ բնակիչներից մեկը հրազենային մահացու վիրավորում է ստացել Վահրամաբերդ բնակավայրի ձոր տանող ճանապարհին։ Իրավապահ մարմիններին հայտնի է՝ ով է կասկածյալը, վերջինս փախուստի է դիմել։ Մեր տեղեկություններով՝ սպանությունը մի քանի օրերի վիճաբանության արդյունք է։ Նշենք, որ կան նաև 2 վիրավորներ։

Related posts

Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը

Ապօրինի ընդերքօգտագործում մարզերում, 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել