Սուրեն Պապիկյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերն ու անելիքները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել եմ գործընկերոջս՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։
Քննարկել ենք պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ ենք փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։
Երկուստեք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին