«ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ա.Ա.-ի և այդ անձի կողմից հայտնած տեղեկությունները:
Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:
Նախաքննությամբ պարզվել է տվյալ տեսանյութում խոսող, դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը, ով մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:
Վերջինս հարցաքննության ժամանակ հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկատվությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում, մասնակցել է Ն.Կ.-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը: Նշել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»,- ասվում է հաղորդագրությունում: