Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ամերիկաբնակ հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն կեսգիշերին Մեքսիկայից շտապ Երևան է տեղափոխվել։

Նրա մոտ սրտի ցավ և ծակոցներ են եղել: Ռեփերի մենեջեր Լիլիթ Գալստյանի խոսքով՝ երգիչն անմիջապես տեղափոխվել է Աստղիկ ԲԿ, որտեղ նրան սրտի անոթների ստենտավորում են կատարել:

Երգիչը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում շնորհակալություն է հայտնել իրեն վիրահատած բժշկին իր կյանքը փրկելու համար։

Նա սթորի բաժնում կիսվել է նաև լուսանկարով, որտեղ երևում է, որ նրան հիվանդանոց տեսակցության է այցելել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Related posts

Կառավարության 2026 թվականի օգոստոսի 13-ի հերթական նիստը

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ

Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը