Սյունիքի և Գեղարքունիքի 39 բնակավայր կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում

Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը:

Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի՝ գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020 թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։

Ըստ այդմ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։

Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։

Բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև:

Related posts

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Զննությամբ հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ