Սյունիքի մարզպետը և ԻԻՀ գլխավոր հյուպատոսը քննարկել են մարզի և Իրանի միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։
Մարզպետը ողջունել ու կարևորել է Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը՝ նշելով, որ այն դրականորեն են ընդունել նաև Սյունիքի բնակիչները։
Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում մինչ այժմ ունեցած հանդիպումները, նախնական պայմանավորվածությունները, իրականացրած աշխատանքը, որոնք արդեն հետագա փոխգործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման հիմք պիտի դառնան։
Մարզպետն ու հյուպատոսը քննարկել են Սյունիքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող թեմաներ, նաև դիտարկել այն ոլորտները, որոնք երկու կողմերին էլ հետաքրքրում են և կարող են փոխշահավետ լինել։
Ռոբերտ Ղուկասյանը փոխանցել է Կապանում ԻԻՀ հյուպատոսարանի հետ սերտ համագործակցության ու անհրաժեշտության դեպքում նրա գործունեությանն աջակցելու մարզային իշխանության պատրաստակամությունը։

Related posts

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ

Մոսկվան Երևանին ատոմակայանի էներգաբլոկների համար մի շարք տարբերակներ է առաջարկել. ՀՀ-ում ՌԴ դեսպան