Սլովակիան սկսել է վիրավոր վարչապետին փոխարինող փնտրել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է մահափորձի ժամանակ, և եթե նա երկար ժամանակ ոտքի չկանգնի, ապա նրան կարող է ժամանակավորապես փոխարինել երկրի փոխվարչապետներից մեկը։ Փոխարինման հնարավոր տարբերակները հայտնել է Dennik N պարբերականը:

Թերթի տվյալներով՝ ներկայումս Սլովակիայի կառավարությունում չորս փոխվարչապետ կա։ Ենթադրում են, որ կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կարող է ստանձնել պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը, քանի որ և՛ նա, և՛ Ֆիցոն «Սմեր» կուսակցության անդամներ են։

Միջազգային հանրությունը, այդ թվում ԱՄՆ, ՆԱՏՕ, ԵՄ ղեկավարները դատապարտել են մահափորձը:

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը