«Սառույցից կառչելով»

«Սառույցից կառչելով» դրամատիկական սերիալի սյուժեի կենտրոնում երիտասարդ գեղասահորդ Քեթ Բեյքերն է, ով ծանր վնասվածքից հետո դժվար ժամանակներ է ապրում:
Գեղասահորդը, հանդես գալով չմշկավազքում, պատրաստվում է ավարտել կարիերան, քանի որ վնասվածքից հետո նա սարսափելի վախենում է դուրս գալ սառույցի վրա:
Քեթը չի պատկերացնում իր կյանքն առանց գեղասահքի, հետևաբար, երբ նա հնարավորություն է ունենում վերադառնալ սիրելի աշխատանքին և հանդես գալ Դեվիսի հետ, աղջիկը պատրաստ է անել ամեն ինչ՝ իր պրոֆեսիոնալիզմը ամբողջ աշխարհին ապացուցելու համար:
Հաղթահարե՞ց արդյոք Քեթը կյանքի դժվարություններն ու մնա՞ց արդյոք իր երազանքին հավատարիմ, կիմանանք՝ դիտելով «Սառույցից կառչելով»-ը ամեն շաբաթ և կիրակի՝ ժամը 22:00, «ՑԱՅԳ»-ի եթերում

Related posts

Չմեկնված պատմություն՝ Ֆրունզիկի ժպիտի ու տխրության միջակայքում

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները

Ակտիվ շինարարություն Արթիկում, բայց ոչ առանց խոչընդոտների