Սանոսյանը հետևել է Իսահակյան-Գյումրի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետների ուղեկցությամբ դիտարկել է Իսահակյան-Գյումրի, Մ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ՝ հորդորելով աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում։

Նախարար Սանոսյանի հաջորդ կանգառը Արթիկն էր, որտեղ դիտարկվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետի ուղեկցությամբ դիտարկվել է նաև Արթիկի կամրջի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով համայնքում մայթերի բարեկարգման աշխատանքները։

Related posts

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան. Դատախազություն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել նրա դին