Սանկտ Պետերբուրգի ռեստորանում թունավորվածների թիվը հասել է 95-ի

Սանկտ Պետերբուրգի Grand Bianco ռեստորանում թունավորվածների թիվը հասել է 95-ի:

«Հունիսի 24-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում 95 մարդ (76 երեխա և 19 չափահաս) է տուժել «Grand Bianco» ռեստորանի կողմից անորակ ծառայությունների մատուցումից», – ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի քաղաքային վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Այսօրվա դրությամբ Սանկտ Պետերբուրգի ինֆեկցիոն հիվանդանոցներում հինգ երեխա և մեկ չափահաս է բուժվում։

Ավելի վաղ քաղաքային դատարանների միացյալ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ռեստորանի այցելուների շրջանում գրանցվել է սուր աղիքային վարակի 50 դեպք։ Տուժածները ռեստորանում երեկույթներ էին կազմակերպել դպրոցն ավարտելու կապակցությամբ։

Կույբիշևի շրջանային դատարանը 90 օրով կասեցրել է ռեստորանի աշխատանքը։ Հաստատությունում հայտնաբերել են բազմաթիվ սանիտարական խախտումներ։

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ