Սանկտ Պետերբուրգի մերձակայքում Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգի մերձակայքում` Շուշարի ավանում գտնվող Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, որը տարածվել է 50 հազար քառակուսի մետր մակերեսով:

Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ-ի 112 աշխատակից և 25 միավոր տեխնիկա: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Լրատվամիջոցները նշում են, որ պահեստն ամբողջությամբ ավերվել է 20-30 րոպեի ընթացքում: Նշվում է, որ հրդեհի բռնկման պահին պահեստում առնվազն հազար մարդ է եղել. հրդեհը սկսվել է ցերեկային և գիշերային հերթափոխով աշխատակիցների հերթափոխման ժամանակ: Մարդկանց տարհանել են:

Wildberries-ը հաստատել է պահեստում հրդեհի բռնկման փաստը։ Ընկերությունից հավաստիացրել են, որ վաճառողներին կփոխհատուցեն այրված ապրանքների արժեքը, իսկ գնորդներին կվերադարձնեն կորցրած պատվերների գումարը:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ