Սամվել Կարապետյանը դատարանում պարտվել է Արսեն Թորոսյանին

Առաջին ատյանի դատարանն մերժել է գործարար Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի։ Այս մասին Արսեն նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Սիրելի հայրենակիցներ, կհիշեք, որ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը ինձ դատի էր տվել և փորձում էր պարտավորեցնել, որ ներողություն խնդրեմ ինչ-որ վիրավորանքների և զրպարտանքի համար, ԱԺ ամբիոնից իմ հնչեցրած հայտարարության համար՝ ըստ էության փորձելով լռեցնել ինձ, ինչը, իհարկե, չհաջողվեց և չի հաջողվի։

Եվ ահա Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է այդ հայցը, և ես հաղթել եմ դատարանում, իսկ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը՝ պարտվել»,- ասել է Թորոսյանը։

Հիշեցնենք՝ 2025 թվականի հուլիսին Սամվել Կարապետյանը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել խորհրդարանի ամբիոնից իր հասցեին հնչեցրած վիրավորանքների և զրպարտանքի համար։

Related posts

Կփորձենք համոզել՝ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, կարող է գնանք արտահերթ ընտրությունների

Արագածում արդեն խորը ձմեռ է. Սուրենյան

Անվտանգության զգուշացում կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար