Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին. Սրբուհի Գալյան

Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտ ամսին, որը հրապարակման ենթակա կլինի։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Մեր առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը, և դա նախատեսվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում»,- ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ երբ մարտին տեքստը պատրաստ լինի, կկազմակերպվեն իրազեկման արշավներ։ «Կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել, քվեարկվել ու ընդունվել են խորհրդի կողմից, և մենք պարտավոր ենք հանրության հետ կոմունիկացվել»,- ասել է նա։

Related posts

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ