Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքնեռր են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է  ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գործնական գործողությունների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները:  Հրետանավորները նաև կատարելագործել են կրակի վարման ընթացքում հաշվարկների գործողությունների ներդաշնակությունն ու արագությունը, կոորդինատներով և կախված թիրախի բնույթից կրակային կայանքների փոփոխության ժամանակ նշանառումը։ Բացի այդ, ականանետավորները վարժանքներ են անցկացրել ըստ թիրախների հետախության և կրակային դիրքերի փոփոխության նորմատիվների։

Եզրափակիչ փուլում զինծառայողները կատարել են փակ կրակային դիրքերից ուսումնական հրաձգության վարժանքներ՝ տարբեր հեռահարությունների դիտարկվող եւ ոչ դիտարկվող թիրախների ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին մասնակցել է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 50 զինծառայող:

Related posts

Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտ

ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանից