Ռուսաստանում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքի բնակելի հատվածում Су-34 ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, այդ թվում՝ երեք երեխա: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ 19 մարդ վնասվածք է ստացել: Նրա խոսքով՝ փրկարարական գործողության ընթացքում հաջողվել է փրկել 68 մարդու, ավելի քան 360 մարդ տարհանվել է:

Related posts

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին տրամադրել է աշխարհի ամենամահաբեր զենքը

Թմրաշրջանառությունից հանվել են 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

Իսրայելը անօդաչու թռչող սարքեր է գործարկել Իրանի տարածքից