Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքին՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալով՝ ՀՕՊ համակարգը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 582 թիրախ։

Հիմնականում տուժել են Զապորոժիեն և Դնեպրը, վնասվել են բնակելի շենքեր և ձեռնարկություններ: Զապորոժիեում զոհվել է մեկ խաղաղ բնակչ, ևս 24 մարդ վիրավորվել է: Կիևում հարվածների հետևանքով զոհվածների թիվն էլ հասել է 25-ի, 50-ից ավելին վիրավորվել է:

Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ ուկրաինական ուժերը 86 ԱԹՍ են արձակել Դաշնության ուղղությամբ: Թիրախում են հայտնվել Ռոստովի, Բրյանսկի, Բելգորոդի, Սմոլենսկի և այլ մարզեր: Տեղեկություններ կան, որ Կրասնոդարում և Սիզրանում նավթավերամշակման երկու գործարան է խոցվել։ Օբյեկտներում հրդեհ է բռնկվել:

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում