Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ։ Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Կայուն, բարգավաճ, զարգացող Հայաստան. այդպիսի պետություն և ժողովուրդ ենք ցանկանում տեսնել», – ասել է ռուս պաշտոնյան։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Հայաստանում օրինականության պահպանմանը՝ Սահմանադրության վրա հիմնված, ինչպես նաև քաղաքացիների կրոնական ազատությունների և իրավունքների ապահովմանը։

Related posts

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին