Ռուսաստանի և Հայաստանի պտղաբեր համագործակցությունը հաստատել է, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. ՌԴ դեսպան

Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի հարգելի քաղաքացիներ,

Սիրելի ընկերներ,

Անկեղծորեն շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունը դժվար ճանապարհ է անցել՝ դառնալու դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն, որը քայլում է ժամանակին համընթաց՝ միևնույն ժամանակ պահպանելով իր արժեքներն ու ինքնությունը: Անցած տասնամյակներն ապացուցել են իրապես եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև, որոնք միավորված են ընդհանուր պատմական անցյալով:

Այսօր Ռուսաստանի և Հայաստանի պտղաբեր համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակով և հաջող փոխգործակցությունը մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաստատել են, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: Ռուս-հայկական դաշնակցությունը, որը հիմնվում է խոր պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթների և մեր քաղաքացիների շահերի ընդհանրության վրա, մեր երկրների հաջող զարգացման բանալին է մերօրյա բարդ, արագ փոփոխվող աշխարհում:

Եվս մեկ անգամ շնորհավորում են հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և խաղաղ երկինք գլխավերևում»:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում