Ռուսաստանի տարածքը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները

Ռուսաստանի տարբեր մարզերում վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով հերթական հարձակումն է իրականացվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Կուրսկի մարզում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վնասվել է մեկ շենք։ Կուրսկի նահանգապետ Ռոման Ստառովոյտը նախ հայտնել էր, որ «երկու ուկրաինական անօդաչուներ հարձակում են գործել Կուրչատով քաղաքի վրա»։ Այնուհետև, ճշգրտված տեղեկություններով, նա հայտնեց, որ երկրորդ ԱԹՍ չի եղել։

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես իր Telegram ալիքում հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն ինքնաթիռային տիպի ԱԹՍ են խոցել։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Անօդաչուի հարձակման մասին հայտնել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Ըստ պաշտոնյայի՝ ՀՕՊ համակարգերը կանխել են հարձակման փորձը Լյուբերցի քաղաքի մոտակայքում։ Տուժածներ և ավերածություններ չկան։

Այս հարձակման ֆոնին «Ռոսավիացիա»-ն հայտնել է որ Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են օդանավերի մեկնումն ու ընդունումը՝ «քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով»։ Այժմ Մոսկվայի բոլոր երեք օդանավակայանները և «Ժուկովսկի» օդանավակայանն աշխատում են բնականոն ռեժիմով։

Related posts

ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրվարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար

Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին