Ռուսաստանի համաձայնության դեպքում Թուրքիան կկազմակերպի Պուտին-Զելենսկի հանդիպումը. Քալըն

Թուրքական կողմը կարող է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Վլադիմիր Պուտինի համաձայնության դեպքում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը:

«Մեր հանրապետության նախագահի առաջարկը՝ Զելենսկու ու Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար, շատ կարևոր է: Ուկրաինան դրական է վերաբերվում դրան, Ռուսաստանից էլ դրական պատասխան լինելու դեպքում հանդիպումը կկայանա»,- նշել է Քալընը:

Նրա խոսքով՝ այժմ նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Կրեմլում դեռևս հստակություն չկա Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետի հարցում:

Related posts

17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 տոկոսը

Գյումրիում վաղ առավոտից նկատվել է ընտրողների ակտիվություն

Կաշառքի վերջը