Կողոպուտ Հյուսիսային պողոտայում. պարեկները բռնել են կասկածվողին

Փետրվարի 1-ին Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կողոպուտ էր եղել: Ժամը 19-ի սահմաններում մի երիտասարդ հագուստի խանութից բացահայտ հափշտակել էր բաճկոն ու վերնաշապիկ, փախչելիս բռունցքով հարվածել էր խանութի՝ իրեն հետապնդող անվտանգության աշխատակցին ու փախել Աբովյան փողոցի ուղղությամբ:

Արամի ու Աբովյան փողոցների խաչմերուկում փախչողի տարօրինակ վարքը չէր վրիպել ՊԾ Երևանի գնդի ոստիկանների աչքից: Պարեկները հետապնդել ու բռնել էին նրան, ապա կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

23-ամյա երիտասարդը, որ Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ է, բերման ենթարկվելիս դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը շարունակել է նաև բաժնում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկվածը ձերբակալվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Related posts

Պուտինը Զելենսկուն խորհուրդ է տվել ընտրություններ նշանակել Ուկրաինայում

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ

Վթարային ջրանջատում Գյումրիում