Վստահորեն կարելի է ասել, որ Ռուսաստանը՝ Storm-1516 կոդային անվամբ ապատեղեկատվական արշավի միջոցով փորձել է «ազդել և ապակայունացնել ինչպես Բունդեսթագի վերջին ընտրությունը, այնպես էլ Գերմանիայի ներկայիս ներքին գործերը»,-ասված է հայտարարության մեջ։
«Ռուսաստանը շատ իրական սպառնալիք է ներկայացնում մեր անվտանգության համար»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ռուսական սպառնալիքը կապված է ոչ միայն Ուկրաինայում պատերազմի, այլև Գերմանիայի դեմ նրա գործողությունների հետ:
«Գերմանիայի կառավարությունը՝ իր եվրոպացի գործընկերների հետ համակարգված, կձեռնարկի մի շարք պատասխան միջոցներ, որպեսզի Ռուսաստանը վճարի իր հիբրիդային պատերազմի համար»,- վստահեցրել է խոսնակը։