Ռուսաստանի Բրյանսկի և Ռոստովի մարզերը՝ ուկրաինական դրոնների թիրախում

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ռուսաստանի Բրյանսկի մարզի նավթային պահեստներից մեկին: Դրոնների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալով՝ այն օգտագործվել է Ռուսաստանի բանակին ռազմական մատակարարումների համար:

Ուկրաինական կողմը հարվածել է նաև Ռոստովի մարզի Տագանռոգ քաղաքին: Տեղական իշխանության տվյալով՝ արդյունաբերական ձեռնարկություն է վնասվել, այրվել են մեքենաներ, մի քանի բնակելի շենք հոսանքազրկվել է, 27 բազմաբնակարան շենքերում ջերմամատակարարումն անջատվել է:

Այսօր առավոտյան Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Զապորոժիեին ռուսական հրթիռակոծման հետևանքով, որի ժամանակ ավերվել էր մասնավոր կլինիկան, վնասվել էին մոտակա շենքերը, զոհերի թիվը հասել է 9-ի, տուժել է 22 մարդ, իսկ փլատակներում դեռ մարդիկ կարող են լինել:

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները