ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը հղել իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները խորհրդարանական ընտրություններում, որպես ՀՀ վարչապետ Ձեր տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարգավաճում»։

Related posts

Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը

Դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են

Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆ