Ռուսաստանի արտգործնախարարը և Սուրբ Աթոռի քարտուղարն անդրադարձել են արցախյան հակամարտությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքի համատեղ ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է նաև Հարավային Կովկասին:

«Մենք մանրամասն խոսել ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման և գործընթացների կազմակերպման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ջանքերի մասին, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը և պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար»,- ասել է Լավրովը:

Related posts

Անհրաժեշտություն կա ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելու. Ալեն Սիմոնյան

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում ևս 7 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ՝ անտառային հրդեհներ առաջացնելու համար