Ռուսաստանին թույլ չտվեցին մասնակցել աշխարհի առաջնությանը

Հոկեյի միջազգային ֆեդերացիան արգելել է Ռուսաստանին մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան:

Այս օրերին Շվեյցարիայում անցկացվում է հոկեյի միջազգային ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ որոշվել է նախկին արգելքն ուժի մեջ թողնել:

2026 թվականի աշխարհի առաջնությունը կայանալու է Շվեյցարիայում: 2025-ին մրցաշարը կանցկացվի Շվեդիայում և Դանիայում: Այդ առաջնությանը Ռուսաստանի մասնակցությունն արգելվել էր ավելի վաղ:

Նախորդ անգամ Ռուսաստանը խոշոր մրցաշարի մասնակցել է 2022-ին, երբ Օլիմպիական խաղերում գրավել է երկրորդ տեղը:

Related posts

Yandex-ը փորձում է փրկել իր գերհամակարգիչները ուկրաինական դրոններից

Ստուգում՝ աղբավայրերից մեկում

Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես միգրացիայի հարցում. Բըրնհեմ