Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ ուկրաինական խնդրի լուծման համար. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ ուկրաինական խնդրի լուծման համար, սակայն առարկայական բանակցություններ չկան՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 1 հեռուստաալիքիին տված հարցազրույցում:

«Մենք պատրաստ ենք փոխզիջումներ փնտրել, պատրաստ ենք գնալ ողջամիտ փոխզիջումների, բայց ես հիմա չեմ ուզում մանրամասնել, քանի որ առարկայական բանակցություններ չկան, և մյուս կողմը հրաժարվում է դրանից»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ցանկացած ելք պետք է լինի հօգուտ Ռուսաստանի և հիմնված լինի մարտի դաշտի զարգացումների վրա:

Նախօրեին BRICS-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Պուտինը, խոսելով Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների հեռանկարի մասին, նշել էր, որ Կիևը դա չի ցանկանում գուցե այն պատճառով, որ պատրաստ չէ վերացնել ռազմական դրությունը և անցկացնել նախագահի ընտրություն։ Ռուսաստանի ղեկավարը հավելել էր, որ «գնդակը ուկրաինական կողմի դաշտում է»։

Related posts

Ձերբակալվել են «Սրբազան պայքար» նախաձեռնության մի շարք անդամներ

Հայաստանը համերաշխ է յուրաքանչյուր մարդու հետ, որը ստիպված է լքել իր տունը. ՀՀ ԱԳՆ

ԱՄՆ հետախուզության կարծիքով՝ Իրանը դեռևս որոշում չի կայացրել միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ. NYT