Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ պրագմատիկ համագործակցություն զարգացնել. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ առողջ պրագմատիկ համագործակցություն զարգացնել այն ոլորտներում, որոնք ձեռնտու են երկու կողմերին էլ: Նրա խոսքը մեջբերել է Известия-ն:

«Վրացական կողմը, որքան հիշում եմ, մի շարք հայտարարություններ է արել այն մասին, թե ինչպես է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան։ Մենք պատրաստակամ ենք Վրաստանի հետ զարգացնելու առողջ պրագմատիկ համագործակցություն այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երկու կողմին էլ, և պատրաստ ենք Թբիլիսիի հետ շարժվել երկկողմ կարգավորման ճանապարհով»,- ասել է Գալուզինը պարբերականի հետ հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ այժմ «Թբիլիսին պետք է որոշի իր հետագա գործողությունները»:

Related posts

Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը

Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել