Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովներին. Զախարովան հայտնել է՝ ինչու

Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովներին, դրանք որևէ առնչություն չունեն կարգավորման հետ:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը նոյեմբերին երկրորդ «խաղաղության գագաթնաժողով» անցկացնելու և Ռուսաստանին դրան հրավիրելու մտադրության մասին։

«Այսպես կոչված, երկրորդ գագաթնաժողովը հետապնդում է նույն նպատակը՝ առաջ մղել բացարձակապես ոչ կենսունակ «Զելենսկու բանաձևը»՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք, հասնել համաշխարհային մեծամասնության իր աջակցությանը և նրա անունից Ռուսաստանին ներկայացնել հանձնվելու վերջնագի:ր Մենք չենք մասնակցի նման «գագաթնաժողովներին»,- ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան չի հրաժարվում ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորումից և պատրաստ է քննարկել իսկապես լուրջ առաջարկներ, որոնք հաշվի են առնում տեղում առկա իրավիճակը, աշխարհաքաղաքական իրողությունները և նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ձևակերպված համապատասխան նախաձեռնությունը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ