Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հետ ռազմաքաղաքական պայմանագրերից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է РИА Новости-ն։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը հավատարիմ է համաձայնությունների ամբողջ շրջանակին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում։

«Մոսկվան չի հրաժարվում իր դաշնակիցների հանդեպ ստանձնած պարտավորություններից։ Խոսքը նաև ռազմաքաղաքական ոլորտի մասին է»,- հավելել է Գալուզինը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է այս որոշումը՝ ասելով, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում՝ ինչ անել անվտանգության ոլորտում։

Related posts

Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս երեխաներ

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Եմենի հութիները կհարվածեն Կարմիր ծովում ամերիկյան նավերին, եթե ԱՄՆ-ը հակամարտության մեջ մտնի Իրանի հետ