Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

1lurer.am Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ուրբաթ մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:

«Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը առաջին մարդասիրական շարասյուներն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Շինանյութերը կփոխադրվեն հատուկ փոխադրամիջոցներով՝ տուժած բնակչության տները և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Related posts

Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Արթուր Հովհաննիսյան

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՇՄՆ-ն զգուշացնում է