Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։

«Պետք է ամեն կերպ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել։ Մենք շատ ուշադիր հետևելու ենք»,- նշել է նա:

Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են՝ արդյոք սահմանային այս էսկալացիան վտանգո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նրա խոսքով՝ նման միջադեպերը առնվազն չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը կամ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց Մոսկվան հուսով է, որ գործընթացը կշարունակվի:

Related posts

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան

Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար