Ռուսաստանը կփորձի օգնել Իսրայելին և Պաղեստինին կարգավորման ուղիների որոնման հարցում. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է շփումները ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի հետ և կփորձի օգնել կարգավորման ուղիների որոնմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անշուշտ, մենք վաղեմի պատմական կապեր ունենք պաղեստինցիների հետ, մենք շարունակում ենք մեր շփումները: Բայց դրա հետ մեկտեղ ունենք նաև հարաբերություններ Իսրայելի հետ, որի հետ նույնպես մեզ միավորում են շատ ընդհանրություններ, առաջին հերթին՝ մեծ թվով մեր հայրենակիցները, որոնք ապրում են այդ պետությունում»,- նշել է Կրեմլի խոսնակը:

Նա հավելել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի այցը ՌԴ ծրագրված է եղել նախքան ռազմական գործողությունների մեկնարկը, սակայն այցի հստակ ժամկետներ դեռ չկան:

Պեսկովը նաև հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում ԱՄՆ կողմից Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնության տրամադրումը:

Related posts

Աշխարհում եզակի սեպագիրներից մեկը՝ Սպանդարյանում

Խնայված աշխատավարձից պարգևատրում այլևս չի թույլատրվի. ի՞նչ է փոխվում 2027 թվականի հունվարի 1-ից հանրային ծառայողների վարձատրության մասով

Արարատ Միրզոյանը և Կոնստանտինոս Կոմբոսը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր